American Dream-ը ստեղծվել է հատուկ կինոնկարահանումների համար և մինչև հիմա Գինեսի ռեկորդակիր է որպես պատմության մեջ ամենաերկար լիմուզին: Լիմուզինի երկարությունը 30,48 մ է: Այն ստեղծվել է 1980-ական թթ., հայտնում է hronika.info-ն:
26 անիվով հիմքային մեքենան եղել է 1970-ական թթ. կեսերին ոսկեգույն Cadillac Eldorado-ն:
American Dream-ի անիվների կենտրոնական խմբի մոտ «կտրվածք» կա, այդ տեղում ավտոմեքենան բաժանվում է ավտոգնացքի պես, լիմուզինի հետևի մասը կցամաս է:









































