Thursday, 11 06 2026
ԱՊՀ ստեղծագործական և գիտական մտավորականության համաժողովում Էդուարդ Թոփչյանը և Բելլա Ամարյանն արժանացել են մրցանակների
ԱԳ նախարարի տեղակալը Մարիա Թելալյանի հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀ պատրաստակամությունը ԺՀՄԻԳ-ի հետ կառուցողական համագործակցության շարունակական ընդլայնմանը
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը
Հայաստանի թեկնածուն ընտրվել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց հանձնաժողովի անդամ
00:20
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը
Տաշիրում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք. հայտարարվել հետախուզում. 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
Պուտինը պահանջել է ուժեղացնել կրթական համակարգի անվտանգությունը
ՍԱՏՄ-ն «Զվարթնոց» օդանավակայանում գործող հանրային սննդի կետում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերք
23:30
Տոկիոյում հանդիպել են Ճապոնիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները
Տեսանկարահանող սարքը կգործարկվի հունիսի 15-ից
23:10
Հաքան Ֆիդանը Սոֆիայում հանդիպումներ է անցկացրել մի շարք պաշտոնյաների հետ
Անցած մեկ օրում բացահայտվել է 184 հանցագործություն
Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը
ՌԴ արտգործնախարարությունում հանդիպում կանցկացվի Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի դեսպանների հետ
Եթե ընտրություններին միասնական ճակատով մասնակցեին ԼՀ-ը, ՀԱԿ-ը և Բևեռը, ապա կհաղթեր անվավեր քվեաթերթիկը. Գալջյան
Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22:10
Քեշմ կղզու մոտակայքում պայթյուններ են որոտացել. «Mehr»
Հայաստանը ռուսական գազային շանտաժին չպետք է տեղի տա. գազ հնարավոր է ձեռք բերել այլ երկրներից
21:50
Եմենի ափերի մոտ բեռնանավ է գրոհի ենթարկվել
Այդ ուժը մեզ շփոթում է իր մոտ ծվարած, մի ցուցակից մյուսը թռչկոտողների հետ. մենք Վարդևանյան չենք
Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա
Մոսկվան Երևանի նկատմամբ վարում և վարելու է «սեր առանց պարտավորության» քաղաքականությունը
21:09
Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո
Վլադիմիր Պուտինը կայցելի՞ Թուրքիա
20:50
Իրանի զինված ուժերը ամբողջապես ջախջախված են. Թրամփ
Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի կապակցությամբ
20:30
ԱՄՆ-ն պահանջում է վերանայել ԵՄ-ում դեղորայքի գնագոյացման համակարգը
20:20
Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League – Rabat 2026»-ին

Սերժ Սարգսյանը լրացրեց վերջին վանդակները

Սերժ Սարգսյանը կատարեց կառավարության ձևավորման ներկայիս փուլի վերջին նշանակումները` արտաքին գործերի և պաշտպանության նախարարի պաշտոններում: Էդվարդ Նալբանդյանը վերանշանակվել է, իսկ Վիգեն Սարգսյանը փոխարինել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: Վիգեն Սարգսյանի փոխարեն նախագահի աշխատակազմի ղեկավար է նշանակվել ԱԽ քարտուղար Արմեն Գևորգյանը, իսկ նրա փոխարեն ԱԽ նոր քարտուղար է ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը: Խաչատուրովի փոխարեն գլխավոր շտաբը կղեկավարի Մովսես Հակոբյանը, որը մինչ այդ շտաբի պետի առաջին տեղակալն էր: Այսպիսով, կարծեք թե եզրափակվել է փոփոխությունների առաջին էշելոնին առնչվող ալիքը, որը տալիս է մի շարք հետևությունների և եզրակացությունների առիթ ու հիմքեր: Էդվարդ Նալբանդյանը փաստորեն պահեց իր պաշտոնը, Ռուսաստանն ըստ ամենայնի ոչ մի կոմպրոմիսի չգնաց նրա հարցում, թեև խոսվում էր, որ նա փոխարինման ենթակա նախարար է: Բացառված չէ նաև, որ Սերժ Սարգսյանը առավել նպատակահարմար է գտել փոփոխությունը պաշտպանության նախարարի պաշտոնում և այդ իսկ պատճառով գերադասել է Նալբանդյանի հարցում շատ չբանակցել Մոսկվայի հետ՝ դրա դիմաց ստանալով որոշակի ազատություն Օհանյանի հարցում կամ ՊՆ հարցում ընդհանրապես` նախարարի և գլխավոր շտաբի պետի առումով:

Վերջին տարիներին, և հատկապես ապրիլյան պատերազմից հետո, ըստ էության էապես մեծացել է բանակի նշանակությունը Հայաստանի պետական քաղաքականության և ինքնիշխանության հարցում, և այս առումով իհարկե «անզեն աչքով» տեսանելի է, որ պաշտպանական գերատեսչությունն ըստ էության ավելի նշանակալից դերակատարում ու կշիռ է ստանում թե՛ ներքին զարգացումների տրամաբանության մեջ, թե՛ արտաքին գործընթացներում: Եվ այս իմաստով պաշտպանության նոր նախարարի նշանակումով Հայաստանի քաղաքականությունը չի դառնում բեկումնային փոփոխությունների ենթակա, սակայն առնվազն առերևույթ մակարդակում ինչ-որ իմաստով հավասարակշռում է վաղուց «ռուսիֆիկացված» արտաքին քաղաքական գերատեսչությանը: Սա ունի լոկ նախընտրական ենթատեքստ Արևմուտքին ինչ-որ ազդակներ հղելու առումով, թե Սերժ Սարգսյանը այդ փոփոխությունների տակ տեսնում է ավելի երկարաժամկետ հեռանկար, բնականաբար, շատ դժվար է ասել: Մի բան բավական նկատելի է, որ Վիգեն Սարգսյանի նշանակումով Սերժ Սարգսյանն ըստ էության ներկայիս փուլում պաշտպանական բնագավառում մտցնում է «ուղիղ նախագահական կառավարում»:

Ակնհայտ է, որ բոլոր հեռանկարները, այսպես թե այնպես, հանգում են առաջիկա կարճաժամկետ խնդրին` ընտրությունների գործընթացի սպասարկմանն ու դրանում տարբեր ոլորտների կառավարելիության բարձրացմանը: Այդ տեսանկյունից Վիգեն Սարգսյանն իհարկե պետք է ապահովի նաև պաշտպանական բնագավառում որևէ ֆորս-մաժորի բացառումը:

Կարճաժամկետ խնդրի սպասարկումից հետո միայն հնարավոր կլինի հետևել դրանց արդեն հեռանկարային միտումներին, երբ ավելի որոշակի կլինեն Սերժ Սարգսյանի քաղաքական ծրագրերը, որոնք նա հրապարակավ պայմանավորել է 17-ի արդյունքներով: Ըստ էության, նույն համատեքստում է նաև Արմեն Գևորգյանի և Յուրի Խաչատուրովի նշանակումը: Այստեղ, իհարկե, նշանակումները ակնհայտորեն օպերատիվ-մարտավարական են, և ըստ ամենայնի ինքնին որևէ առանձին բովանդակություն դրանք չեն ենթադրում և տեղավորվում են առկա փոփոխությունների ընդամենը ենթատեքստային անկյուններում, առնվազն Յուրի Խաչատուրովի մասով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում