ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել:
ՀՀ նախագահի հրամանագրում ասվում է «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ.
Վիգեն Սարգսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար:
Նախագահի մեկ այլ հրամանագրով Էդվարդ Նալբանդյանը նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարար:
Հրամանագրում ասվում է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ.
Էդվարդ Նալբանդյանին նշանակել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար»: