«Չելսի»-ի չեխ դարպասապահ Պետր Չեխը ճանաչվել է լոնդոնյան ակումբի 2010/11 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ: Այս մասին հաղորդում է «ազնվականներ»-ի պաշտոնական կայքը:
«Չելսի»-ի լավագույն խաղացողը որոշվել է քվեարկության արդյունքում, որին մասնակցել են 28 հազարից ավելի երկրպագուներ:
«Ես արդեն 7 տարի է հանդես եմ գալիս «Չելսի»-ի կազմում ու խաղում եմ աշխարհի լավագույն ֆուտբոլիստների հետ, այդ պատճառով այս մրցույթում հաղթելն ինձ համար կրկնակի պատվաբեր է ու հաճելի»,- հայտարարել է 28-ամյա դարպասապահը:
Լավագույն եռյակում տեղ են զբաղեցրել նաև Մոսկվայի «Լոկոմոտիվ»-ի նախկին պաշտպան Բրանիսլավ Իվանովիչն ու Աֆրիկայի ամենատիտղոսակիր ֆուտբոլիստ Դիդիե Դրոգբան:







































