Գառնիի համայնքապետի ընտրություններում ՀՀԿ-ի կողմից առաջադրված թեկնածու Ահարոն Սահակյանը ձայների զգալի առավելությամբ հաղթեց նախկին գյուղապետ անկուսակցական Աշոտ Վարդանյանին:
Նշենք, որ առաջադրված թեկնածուները չորսն էին. ՀՅԴ-ի կողմից առաջադրված, ՀՅԴ-ական թեկնածու Տիգրան Կարապետյանը, ում օգտին քվեարկել է 206 ընտրող, ինքնաառաջադրված, անկուսակցական Արուսյակ Այվազյանը, ում օգտին քվեարկել է 188 ընտրող, արդեն նախկին գյուղապետ, ինքնաառաջադրված թեկնածու Աշոտ Վարդանյանը, ով ստացել է 1223 ձայն և ՀՀԿ-ի կողմից առաջադրված Ահարոն Սահակյանը, ում օգտին քվեարկել է 2231 ընտրող:








































