Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը հայտարարել է, որ իսլամական ներգաղթը Եվրոպա անթույլատրելի է մշակույթների անհամատեղելիության պատճառով: Այս մասին հայտնում է The Financial Times-ը:
Զեմանն առաջարկել է ներգաղթյալներին արտաքսել հունական անմարդաբնակ կղզիներ կամ չբնակեցված տարածքներ Հյուսիսային Աֆրիկայում:
Զեմանը նաև առաջարկել է ներել Հունաստանի արտաքին պարտքի մի մասը, եթե նա ստանձնի միգրանտների բաշխման ծախսերը:
«Ես կողմ եմ բոլոր տնտեսական միգրանտների արտաքսմանը: Բնականաբար, ես ընդունում եմ Սիրիայում, Իրաքում և այլ երկրներում քաղաքացիական պատերազմների ամբողջ դաժանությունը: Խոսքը, սակայն, տնտեսական միգրանտների մասին է»,- ասել է Չեխիայի նախագահը:
Զեմանը նշել է, որ ինքը ոչնչով դեմ չէ Ռուսաստանից, Բելառուսից և Ուկրաինայից ներգաղթյալներին:
«Ես դեմ եմ միայն իսլամական ներգաղթին մեր մշակույթների բացարձակ անհամատեղելիության պատճառով»,- հավելել է նա:







































