Brexit-ից հետո Մեծ Բրիտանիայի և Եվրամիության հարաբերությունները կհաստատվեն բացարձակ նոր համաձայնություններով և նման չեն լինի ԵՄ-ի հետ Շվեյցարիայի կամ Նորվեգիայի հարաբերություններին, հայտարարել է Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, հայտնում է RIA Novosti-ն:
«Բանակցություններում փորձեր չեն ձեռնարկվի ԵՄ-ի հետ հարաբերություններ հաստատել ներկա պահի նման: Չի լինի ոչ նորվեգական սխեմա, ոչ շվեյցարական մոդել: Դա կլինի նոր համաձայնություն միասնական և ինքնիշխան Միացյալ Թագավորության և Եվրամիության միջև»,- ասել է Մեյը՝ ելույթ ունենալով Պահպանողական կուսակցության նիստում կիրակի օրը:









































