«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը, ում հեռանկարները մասնագետները բարձր են գնահատում, ցանկանում է հետևել Քրիշտիանու Ռոնալդուի օրինակին:
«Ռոնալդուն միշտ վտանգավոր է: Նա ցանկացած պահի կարող է գոլ խփել: Քրիշտիանուն միշտ ազդեցություն է ունենում խաղի վրա, իսկ մրցակիցները վախենում են նրանից:
Ցանկանում եմ միշտ վտանգավոր լինել մրցակցի համար, ինչպես Ռոնալդուն: Պետք է աշխատեմ այդ ուղղությամբ, որպեսզի միշտ վտանգ ներկայացնեմ»,- Mirror-ը մեջբերում է Ռեշֆորդի խոսքերը:










































