Վաաձորի ավագանու ՀՅԴ ցուցակը գլխավորող թեկնածու Նելսոն Մամուլյանը «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում, անդրադառնալով ընտրությունների ընթացքին, նշեց. «Կենտրոնական գրասենյակում ամփոփում էինք ընտրությունների ընթացքը, որևէ ահազանգ չենք ստացել, որևէ ցայտուն ընտրախախտում չի արձանագրվել: Տեղամասերից տարբեր հարցադրումներ են եղել աշխատանքային կարգով, տրվել են համապատասխան խորհուրդներ»:
Նելսոն Մամուլյանի գնահատմամբ՝ ՀՅԴ-ն հաղթելու հավակնություն ունի: Նրա խոսքով՝ Վանաձորի պատկերը պետք է փոխվի: «ՀՅԴ-ն պատրաստ է Վանաձորի կառավարումը ամբողջությամբ վերցնել իր ձեռքը»:
Մանրամասները՝ տեսանյութում:








































