Թուրինի «Յուվենտուս»-ի հարձակվող Մարիո Մանջուկիչը կարող է կարիերան շարունակել ՊՍԺ-ում: Այդ մասին հայտնում է L’Equipe-ը:
Ֆրանսիական ակումբը պատրաստ է ձեռք բերել խորվաթ ֆուտբոլիստի տրանսֆերն արդեն ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Իտալիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում 30-ամյա Մանջուկիչը մասնակցել է 6 խաղի:








































