Վանաձորի 30/47 ընտրատեղամասում մի կին ջարդել է «Արարատ Նյուզ» լրատվամիջոցի լրագրողի հեռախոսը, որով վերջինս նկարահանում է իրականացրել:
araratnews.am-ի լրագրող Շողիկ Գալստյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ վաղ առավոտից աշխատել է տեղամասում և նկատել է ակտիվ քաղաքացուն. «Ընտրատեղամասի մոտ անընդհատ վեճի էր բռվում. մոտենում էի իրեն, հարցնում, թե ինչու է քաղաքացիների հետ կոնֆլիկտ ունենում, չէր պատասխանում, չէին պատասխանում նաև նրա հետ վեճի բռնվող քաղաքացիները. նրանք հեռանում էին, բայց այդ կինը մնում էր տարածքում:
Դրանից հետո նա ընտրության եկավ տարեց պապիկի հետ, օգնեց, որ նա ընտրի, այդ ընթացքում ես նկատեցի, որ ՀՀԿ վստահված անձի հետ հաղորդակցվում է: Դրանից Հետո պարբերաբար ՀՀԿ վստահված անձը՝ Ռոման Ավագյանը դուրս էր գալիս, ինչ-որ բաներ էին քննարկում այդ տիկնոջ հետ… Այնուհետև մեքենա եկավ ընտրատեղամասի մոտ, կուտակում կար, նրանց միացավ նաև ՀՀԿ ներկայացուցիչը: Ես նկարում էի… Նրանցից մի կին մոտեցավ, ուզում էր խլել հեռախոսը՝ ասելով, որ իրավունք չունեմ նկարելու: Այդ պահին մոտեցավ առավոտվանից այստեղ գտնվող կինը, ձեռքս ճանկռելով խլեց իմ հեռախոսը և խփեց գետնին, ջարդեց… Այդ ամենը տեղի էր ունենում իրավապահների ներկայությամբ»… Կատարվածի առնչությամբ ոստիկանությունը միջոցառումներ է ձեռնարկել:
Մանրամասները՝ տեսանյութում:










































