«Առաջին լրատվական»- ի հետ զրույցում քաղաքագետ Աղասի Ենոքյանը նշեց, որ այս ՏԻՄ ընտրությունները խիստ կարևոր են մի քանի առումով. «Նախևառաջ սա նոր Սահմանադրության ընտրական համակարգի թեստն է համապետական ընտրություններից առաջ, մենք տեսնում ենք, թե նոր մեխանիզմներն ինչպես կաշխատեն, երկրորդ՝ մենք տեսնում ենք, որ Սերժ Սարգսյանը նախաձեռնել է իշխանությունների «դեմքը մաքրելու» և համապետական ընտրությունների ժամանակ ավելի խելոք, ավելի արդար, ավելի բարի դեմքով երևալու գործընթացը, որի քայլերից մեկը կառավարության փոփոխությունն էր, սա համընթաց և ոչ պակաս կարևոր քայլ է: Այս ընտությունների արդյունքում մենք կտեսնենք, թե որքանով է այս քայլերը հիմնավորված և արդարացված, և թե ինչքանով են իշխանությունները դասեր քաղել»:
Քաղաքագետի խոսքով՝ սա Սերժ Սարգսյանի կազմակերպած ընտրությունն է, և այս ընտրությունների ընթացքի պատասխանատվությունը հենց հանրապետության նախագահի վրա է ընկնում, Կարեն Կարապետյանը սահմանազատվել է ընտրական պրոցեսներից:
Մանրամասները՝ տեսանյութում:









































