Իրանի դատարանը դիտարկում է մոտ 400 պաշտոնյաների գործերը՝ նրանց չափազանց բարձր աշխատավարձերի պատճառով: Այս մասին հայտնում է France Presse-ը՝ հղում անելով իրանական ԶԼՄ-ներին:
Համաձայն Իրանի դատարանի աուդիտորական զեկույցի՝ պետական բանկերի որոշ ղեկավարներ վաստակում են մոտ 622 միլիոն իրանական ռիալ (20 հազար դոլար)՝ այն դեպքում, երբ պետծառայողի միջին աշխատավարձը կազմում է 400 դոլար:
«Ես հույս ունեմ, որ զեկույցը կդառնա երկրում հիմնարար բարեփոխումների աղբյուր, և որ առանձին անձինք չեն կարողանա համակարգը օգտագործել սեփական շահի համար»,- ասել է Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին:







































