ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը նմանակել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի հիշատակին նվիրված արարողության ժամանակ իր մրցակցի՝ Հիլարի Քլինթոնի ինքնազգացողության վատթարացումը՝ տեղեկացնում է The Hill-ը:
«Նա կին է, որն ըստ էության պետք է պայքարի տարբեր բաների դեմ, իսկ նա չի կարողանում քայլել 15 ֆուտ (4,5 մետր) մինչև իր ավտոմեքենան»,- ասել է նա:
Դրանից հետո Թրամփը նմանակել է Քլինթոնին՝ հեռանալով բարձրախոսից և մի քանի քայլ անելով՝ ձևացնելով, թե վատ է զգում, ինչպես Քլինթոնը, երբ նրան օգնում էին մեքենա նստել:








































