Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում այսօր՝ հոկտեմբերի 2-ին, մեկնարկել են քաղաքապետի ընտրությունները: Քաղաքապետի թեկնածու են առաջադրվել անկուսակցական Սարգիս Մուրադյանն ու ՀՀԿ-ական Ռուդիկ Ղուկասյանը:
«Այս պահի դրությամբ՝ ընտրությունները խաղաղ, հանգիստ, բնականոն հունով են ընթանում , խախտումներ չեն արձանագրվել: Ընտրատեղամասերում ԶԼՄ ներկայացուցիչները և միջազգային դիտորդները ներկա են վստահված անձանց հետ: Դրսում հասարակական կարգը պահպանում է ոստիկանությունը»: Այս մասին տեղեկացրեց Սևանի 23/01 ընտրական տեղամասի հանձնաժողովի քարտուղար Վարդան Մարգարյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:











































