Friday, 05 06 2026
Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամրջին․ Իսահակյանի տուն-թանգարանի այգում տեղադրվել է փայտյա քանդակ-նստարան
Հունիսի 6-ին և 7-ին մինչ 20։00-ն քարոզչություն իրականացնող ԶԼՄ-ները պատասխանատվության կենթարկվեն
23:50
Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի
Վստահ ենք՝ ընտրություններն անցկացնելու ենք ժողովրդավարական բարձր մակարդակով. նախագահ
Առայժմ իմաստ չեմ տեսնում հանդիպելու. Պուտինը մերժել է Զելենսկուն
Վրաստանի ՊԱԾ ղեկավարը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում
Վիճաբանություն և վրաերթ Ներքին Չարբախում․ կա տուժած
Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
22:50
ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը
Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը
22:30
Կիևը հաստատել է, որ Ռումինիայի ափերի մոտ ուկրաինական անօդաչու նավակ է պայթել
ԱԺ նախագահը Ֆրանկոֆոնիայի դիտորդների հետ քննարկել է ընտրական գործընթացները
22:10
Մակրոնը ողջունել է Զելենսկու բաց նամակը Պուտինին
22:00
Քրիստոնեական վերածնունդ Ամերիկայում․ ինչու են երիտասարդները վերադառնում եկեղեցի
21:50
Իրանում էլեկտրաէներգիայի ամենօրյա անջատումներ են
Հայաստանի դեմ ռուսական դիվերսիա է. քաղաքացին պիտի տեր կանգնի ընդդիմությանը
21:30
ՌԴ-ն Ուկրաինային է մեղադրել Ազովի ծովում հարձակման համար, կապի մեջ է Ադրբեջանի հետ
«Եռագլուխը» և Թաթոյանը, չունենալով սեփական օրակարգ, սպասարկում են ՖՍԲ-ի պատերազմի օրակարգը
21:09
Իրանի նոր գերագույն առաջնորդն առաջին անգամ համաներում է հայտարարել
Ուկրաինան Ազովի ծովում «ադրբեջանական» երկու բեռնանավ է ոչնչացրել․ Բաքուն ներգրավված է Ռուսաստան-Թուրքիա ապօրինի գործարքներում
20:50
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
20:30
Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին
Պարզաբանում․ հաշվառումների վերաբերյալ ահազանգերի մասին
«Մարտի 1»-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցվել ԱԱԾ նախկին տնօրենի և 4 աշխատակիցների նկատմամբ
20:20
«Տոտենհեմը» հայտարարել է Ռոբերտսոնի տրանսֆերի մասին
«Մասկվա թող տան, ստեղ վեկալենք»․ ՀԿԿ-ն բացահայտել և կանխել է ընտրակաշառքի սխեմա
20:10
Թրամփը հայտարարել է, որ Իրանից հետո ԱՄՆ-ն կզբաղվի Կուբայով
Հայաստանը դառնում է «ԱԲ գործարանների պարտեզ». ԲՏԱ նախարար

Новая Газета. Ху из мистер Обама?

Ռուսական Новая Газета-ն հրապարակել է Ռոջեր Քոհենի հոդվածը, որում վերջինս փորձ է կատարում վերլուծել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի պաշտոնավարման երկու տարին: Այն ձեզ ենք ներկայացնում որոշ կրճատումներով:
«ԱՄՆ նախագահի պաշտոնում առաջին երկու տարիների ընթացքում Բարաք Оբամային հաջողվեց հավասարաչափ զայրացնել թե՛ աջերին, թե՛ ձախերին: Այդ ձեռքբերումը չբարձրացրեց տրամադրությունը երկրում և ստիպեց շատ ամերիկացիների սկսել մտածել, թե ով է իրականում իրենց փոփոխական նախագահը:
Ես նույնպես մտածում եմ դրա մասին: Մտքիս եկավ, որ Օբամայի դեպքում մենք գործ ունենք աննախադեպ մեծ մասշտաբի պրոյեկցիայի հետ: Հոգնած, պատերազմից հյուծված ազգը իր բոլոր երազանքները, իդեալները և հիասթափությունները պրոյեկտել է այս թեկնածուի վրա` երկու ռասաների ներկայացուցիչ, որը եկել է կարծես ոչմիտեղից: Միայն նրա 2008թ. հաղթարշավից հետո ազգը հասկացավ, որ նա ոչ այնքան ոգևորված և իր ճշմարտացիության մեջ վստահ փոփոխությունների մունետիկ է, որքան զգուշավոր, հաշվենկատ մի մարդ, որն ինքն էլ չգիտի, թե ինչին է իրականում հավատում:
Օբամայի մակերեսայինհարձակումները «մագնատ-բանկիրների» վրա ստիպեցին որոշ գործարարների բարձրաձայն մտածել` արդյոք կապիտալիստ է Ամերիկայի նախագահը: Այն միտքը, որ Օբաման բիզնեսի դեմ է հանդես գալիս և թաքնված սոցիալիստ է, կարծրացել է սոցիալիստների գլխում: Դրա ևս մեկ ապացույցն է այն հանգամանքը, որ Օբաման իրեն շրջապատել է ոչ թե գործարարներով, այլ լուրջ հոջողությունների հասած «գիտունիկներով»:
Դրանով հանդերձ, ձախերը պակաս հիասթափված չեն այն բանից, որ Ուոլ-սթրիթի դեմ ուղղված պոպուլիստական ելույթներին չի հաջորդում ճգնաժամի գլխավոր մեղավորների պատժումը: Օրինակ՝ Ռիչարդ Ֆուլդը` Lehman Brothers-ից, ու նրա գործընկերները այդպես էլ հեռացան` մինչև ճգնաժամը իրենք իրենց վճարած միլիոնները գրպանում:
Հաշվի առնելով նախագահի հակասական արտահայտություններն ու գործողությունները` դժվար է ասել` հավատում է նա արդյոք, որ գործազրկությունը հնարավոր է հաղթահարել միայն դաշնային ծախքերի միջոցով, թե նրան առավելապես հուզում է աճող դեֆիցիտը: Կարելի է տարբեր կերպ վերաբերվել Բրիտանիայի պահպանողական վարչապետ Դեյվիդ Քամերոնին, բայց նա հստակորեն հասկացրեց, որ իր գլխավոր առաջնահերթությունը բյուջեի դեֆիցիտից ազատվելն է: Նրան չհաջողվեց կատարել իր երդում-խոստումը` փակել Գուանտանամոյի բազայի բանտերը և նա պարտավոր է բացատրել աշխարհին` ինչու այդ բանը չի արել:
Աֆղանստանը դարձավ Օբամայի անվճռականության գլխավոր օրինակը: Աֆղանական ռազմավարության` մի քանի ամիս տևած վերանայումը, որն ավարտվեց կոնտինգենտի մեծացմամբ, դաշնակիցների մոտ թողեց անորոշության զգացողություն:
Թվում է` Օբաման պարզապես չունի որևէ կարևոր քաղաքական գեն: Նա խելացի է, փութաջան և չափազանց տաղանդավոր, սակայն հաճախ թվում է, թե ժողովրդից կտրված է: Նա մոռանում է այն ժեստերի մասին, որոնք հիշվում են մարդկանց կողմից և միավորում նրանց` օգնելով հաղթահարել կուսակցական տարաձայնությունները»:
Վերջում հեղինակը կոչ է անում Օբամային իր թիմին կենսական շունչ հաղորդել, ընդգրկելով դրա մեծ նրանց, ովքեր պատրաստ են ոչ միայն մտածել, այլև գործել: Բացի այդ, Օբամային հարկավոր է արտաքին քաղաքականություն, որը կարտացոլի ընկալումը, որ աշխարհը փոխվել է, այլ ոչ թե համառ Կոնգրեսի կարծիքները, եզրափակում է հոդվածի հեղինակը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում