Monday, 29 04 2024
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասվածք է ստացել
Ինքնաթիռում լարված իրավիճակ էր, միջամտեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը. Կամո Թովմասյանը մանրամասներ է ներկայացնում WizzAir-ի թռիչքից
Համալրման բաժանմունքի պետի պաշտոնակատարի անփութության հետևանքով՝ երկու զինծառայող ժամկետից շուտ է զորացրվել
Կամրջից Ազատ գետն ընկած ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
23:00
Բայդենը և Նեթանյահուն քննարկել են հրադադարի շուրջ ընթացող բանակցությունները
«Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսվել է սահմանագծման գործընթացը»․ Ալիևի գրասենյակ
Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենան բախվել է արգելապատնեշին
22:15
Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալվածներին
Սահմանազատման շուրջ իրավիճակը ռետրո է. կրկնվում է այն, ինչ Ստեփանակերտում էր
21:45
«Պետք է աջակցենք Կիևին այնքան ժամանակ, մինչև Պուտինը որոշի դադարեցնել պատերազմը»․ Բորել
Ե՞րբ է մերժվում կենսաթոշակ նշանակելը
Հայաստանում ռուսական գործակալ չեն բռնել. պատասխանատուն իշխանությունն է
Ադրբեջանցի քառասունչորս պաշտոնյա ամերիկյան «պատժամիջոցային ցուցակում» է. Ալիեւը խստացնում է «ազատագրված տարածքներ այցի» ռեժիմը
Աշխատանքներին ներգրավվել են 2 ավտոկռունկ և 1 թրթուրավոր տեխնիկա․ ՆԳՆ ՓԾ
Ե՞րբ կավարտվեն պարապմունքները դպրոցում․ նախարարի հրամանով սահմանվել է Վերջին դասի օրը
Փաշինյանը և Բլինքենը քննարկել են երկկողմ հարաբերություններին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորեց
Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժածներին նվերներ ու ծաղիկներ է տարել
Ինչու չեղարկվեց Ռեջեփ Էրդողանի՝ ԱՄՆ այցը
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կատարի ներդրումային գործակալության ներդրումների հարցով փոխտնօրենի հետ
Պարզվում են իրանական ավտոբուսի 5 մարդու կյանք խլած վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
ՀՀ և Կատարի ԱԳ նախարարները հատուկ ուշադրություն են դարձրել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերին
Լեոն եւ Թումանյանը հայ առաջին սորոսականնե՞րն էին
Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամը
ՀՀ-ի և Արևմուտքի շահերն ամբողջովին համընկնում են. սրա շնորհիվ ունենք արտաքին հաջողություններ
Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով երկու մարդ է տուժել
Կողմ եմ, բայց ոչ՝ անվտանգության հաշվին. ադրբեջանական գազ կարելի է գնել լուրջ երաշխիքների դեպքում
Որտե՞ղ է Մոսկվան հայ-ադրբեջանական սահմանին «մի ամբողջ շարք անկլավներ» տեսնում
Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում

Աշխարհահռչակ երգչուհի Հասմիկ Պապյանը վաղը ՀՊՖՆ-ի հետ կկատարի Վերդիի ու Վագների օպերաներից հատվածներ

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը (ՀՊՖՆ) հուլիսի 25-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայանալիք համերգով կեզրափակի 2012-2013թթ. համերգաշրջանը: Համերգը նվիրվում է կոմպոզիտորներ Ջուզեպպե Վերդիի ու Ռիխարդ Վագների 200-ամյա հոբելյաններին, որն իր ներկայությամբ կզարդարի աշխարհահռչակ երգչուհի, սոպրանո Հասմիկ Պապյանը: Նա կկատարի նախերգանքներ ու արիաներ կոմպոզիտորներից: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:

Հասմիկ Պապյանը ասաց, որ գալով Հայաստան՝ համերգներով հանդես գալու մտադրություն չի ունեցել, այլ պարզապես եկել էր հանգստանալու ընտանիքի անդամների հետ, սակայն ստանալով համագործակցության առաջարկ՝ չի կարողացել մերժել:

Երգչուհին կատակով ասաց, որ հանգստանալու փոխարեն փորձեր է անում, արդեն 3 փորձ է արել ֆիլհարմոնիկի հետ ու գոհ է արդյունքներից:

«Շատ մեծ ծրագիր է, այս 1 շաբաթում լարված փորձեր ենք անում: Սա ամիսների աշխատանք է պահանջում, սակայն հույս ունենք՝ ամեն ինչ լավ կլինի»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է Վերդիի ու Վագների ընտրությանը, ապա երգչուհին նկատեց, որ այստեղ Վագներ գրեթե չի հնչում, այնինչ Վերդի կատարվում է հաճախ: «Սա այնպիսի փիլիսոփայություն է, որ դրանից հետո այդ երաժշտության հետ առնչվելիս կյանքն իմաստավորվում է»,- անկեղծացավ Հ. Պապյանը:

Երգչուհին նկատեց, որ վերջին անգամ 22 տարի առաջ է երգել ֆիլհարմոնիկի հետ: Այն ժամանակ հանդես գալով Լորիս Ճգնավորյանի ղեկավարությամբ՝ կատարել է 3 կոնցերտային արիաներ: Հասմիկ Պապյանը նշեց, որ միշտ սիրով պատրաստ է գալ ու երգել Հայաստանում, ու հուսով է՝ կստանա առաջարկներ:

Խոսելով ՀՊՖՆ-ի հետ համագործակցության մասին՝ Հասմիկ Պապյանը նշեց, որ «վերադարձը հուզիչ է» ու իրեն «հանգիստ է զգում» փորձերի ժամանակ:

Խոսելով ՀՊՖՆ-ի ու աշխարհի մյուս հեղինակավոր նվագախմբերի մասին՝ երգչուհին նկատեց, որ մեր նվագախումբը հետ չի մնում նրանցից, թեև, իհարկե, կան ահռելի տարբերություններ՝ ինչ պայմաններում են գործում նվագախմբերը, ինչ ֆինանսական հոսքերի են տիրապետում:

Էդուարդ Թոփչյանն էլ իր խոսքում ուրախությամբ նշեց, որ ինքը երկու նվեր է ստացել՝ նախ, որ վերջապես ստացվեց համագործակցությունը երգչուհու հետ, և երկրորդ՝ որ ինքը վերջապես «առիթ ու բախտ է ունեցել» նվագել Վագներ:

Վերջինս, չցանկանալով բացել փակագծերը, նշեց, որ ՀՊՖՆ-ն առաջարկներ է արել երգչուհուն, որոնք հուսով է՝ մոտ ապագայում կիրականացնեն:

«Այնպայման ուզում ենք անել «Տոսկա»: Պետք է անենք: Ծրագրեր կան՝ ընդհուպ մինչև Վագներ»,- հավելեց դիրիժորը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում