Թուրինի «Յուվենտուս»-ի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին մեկնաբանել է Իտալիայի առաջնության 5-րդ տուրում «Կալյարի»-ի նկատմամբ տարած հաղթանակը:
Այդ հաղթանակի շնորհիվ թուրինյան ակումբը զբաղեցրել է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը:
«Վերջապես «Յուվենտուս»-ը վերգտավ իր տեղը մրցաշարային աղյուսակում: Ուրախ եմ այդ առումով: Տղաները հիանալի աշխատանք կատարեցին և լավ խաղ ցուցադրեցին:
Երբ հաշիվը 2:0 էր, մենք պետք է թուլացնեինք լարվածությունը` մտածելով հաջորդ խաղի մասին: Բայց սաներս ցանկանում էին պատասխանել իրենց հասցեագրված քննադատություններին` ավելի շատ գրավելով մրցակցի դարպասը»,- Football Italia-ն մեջբերում է Ալեգրիի խոսքերը:








































