«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է Անգլիական լիգայի գավաթի խաղարկության 3-րդ շրջանում «Նորթհեմփթոն Թաուն»-ի նկատմամբ տարած հաղթանակը:
«Մենք արժանի էինք հաղթանակի: Խաղն ընթանում էր հենց այնպես, ինչպես ես ենթադրում էի: Փոխարինման դուրս եկած ֆուտբոլիստներն ազդեցություն ունեցան խաղի ընթացքի վրա:
Հանդիպումը կարող էր ավելի թեթև լինել, բայց մեր մրցակիցը փորձում էր ցուցադրել իր ներուժը: «Նորթհեմփթոն Թաուն»-ը ձգտում էր խնդիրներ ստեղծել մեզ համար, և ինչ-որ պահի դա ստացվեց: Հաղթանակը հեշտ չտրվեց, բայց, ընդհանուր առմամբ, ես գոհ եմ տղաներից»,- «կարմիր սատանաներ»-ի մամլո ծառայությունը մեջբերում է Մոուրինյոյի խոսքերը:










































