Իտալացի նյարդավիրաբույժ Սերջո Կանավերոն հրապարակել է տեսանյութ, որում ցուցադրված են կենդանիներ (մուկ և շուն), որոնք ենթարկվել են գլխի փոխպատվաստման։ Այս մասին հայտնում է Gizmodo կայքը։
Բժիշկը լիովին չի կտրել գլուխները, այլ միայն կտրել է ողնաշարը, որի վերականգնման դժվարությունը խոչընդոտում է լիարժեք փոխպատվաստման իրականացմանը։ Կանավերոյի խոսքով՝ իր աշխատանքում ինքն օգտագործել է պոլիէթիլենգլիկոլ, որը ներարկվել է ողնուղեղի վնասված հատվածներ և նպաստել հազարավոր նեյրոնների միջև կապերի վերականգնմանը։
Կանավերոյի փորձն անցկացվել է նյարդադեգեներատիվ հիվանդությունից տառապող ռուս ծրագրավորողի գլխի փոխպատվաստման նախապատրաստության շրջանակում։









































