NASA-ի գիտնականները հայտարարել են, որ Յուպիտերի Եվրոպա արբանյակի վրա կարող է կյանք գոյություն ունենալ: Այդ հետազոտության մանրամասները կհրապարակվեն սեպտեմբերի 26-ին, հայտնում է կազմակերպության կայքը:
Երկար ժամանակ գիտնականները հետազոտում են Եվրոպա արբանյակը` տիեզերական «Հաբլ» աստղադիտակի օգնությամբ: Ինչպես պարզվել է, ստացված տվյալները հաստատում են Յուպիտերի արբանյակում անսովոր ակտիվության առկայության մասին: Մասնավորապես, այդ ակտիվությունը կապված է Եվրոպայի վրա ստորգետնյա օվկիանոսի առկայությամբ:
Գիտնականների խոսքերով՝ Յուպիտերի արբանյակը հանդիսանում է Արեգակնային համակարգի ամենահեռանկարային օբյեկտներից մեկը, որի վրա կարող է գոյութուն ունենալ այլմոլորակային քաղաքակրթություն: Այդպիսի եզրակացության պատճառ է հանդիսացել հեղուկ ջրից կազմված օվկիանոսը, որը թաքնված է Եվրոպայի մակերևույթը ծածկող հաստ սառույցի շերտի տակ:










































