BBC-ի փոխանցմամբ` Ռուսաստանը Միջերկրական ծով կուղարկի «Ադմիրալ Կուզնեցով» ավիակիրը, հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
Նրա խոսքերով` Միջերկրական ծովի արևելյան հատվածում Ռուսաստանն ունի նվազագույնը վեց ռազմանավ և երեք-չորս նավ:
«Մարտական կարողություններն ավելացնելու համար պլանավորված է նավերի խմբում ներառել ծանր ավիակիր հածանավ «Ադմիրալ Կուզնեցովը»,- հայտարարել է Շոյգուն:








































