Դերասաններ Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը Նոր Օռլեանում իրենց պատկանող առանձնատան գինը 850 հազար դոլարով իջեցրել են: Զույգը տունը վաճառքի է հանել 2015թ. գարնանը՝ սահմանելով 6,5 մլն դոլար գին: Այս մասին հայտնում է Aol. Finance-ը:
Այժմ առանձնատունը վաճառվում է 5,65 մլն դոլարով:
Ամուսիններն առանձնատունը ձեռք են բերել 2006թ. վերջին:
XVIII դարի 30-ական թվականներին կառուցված տունն ունի 5 ննջասենյակ և 5 լոգասենյակ, վերելակ: Կից հողամասում հյուրերի համար կա երկհարկանի քոթեջ:
Անջելինա Ջոլին Փիթից ապահարզանի փաստաթղթերը հանձնել է սեպտեմբերի 19-ին: ԶԼՄ-ների տեղեկությամբ՝ դերասանուհին դժգոհ է, թե իր ամուսինն ինչպես է կատարում ծնողական պարտականությունները: Նա դատարանին խնդրում է իրեն հանձնել 6 երեխաների խնամակալության իրավունքը՝ Փիթին հնարավորություն տալով նրանց այցելել հանգստյան օրերին:











































