IHS Markit-ի մասնագետները iPhone 7-ը մասերի են բաժանել և հաշվել սմարթֆոնի ինքնարժեքը՝ առանց հաշվի առնելու մարքեթինգի և ծրագրային ապահովման վրա ծախսերը։ Ինքնարժեքը կազմում է 219.80 դոլար, մինչդեռ այն վաճառվում է 650 դոլարով։
Ամենաթանկ դետալը էկրանն է, որը գնահատվել է 43 դոլար, Intel մոդուլն արժե 33.90 դոլար, A10 Fusion պրոցեսորը՝ 26.90 դոլար, մարտկոցը՝ 2.50 դոլար, տեսախցիկները՝ 19.90 դոլար, Bluetooth-ը, WLAN-ը, GNSS-ը՝ 8 դոլար, Touch ID սքաներն ու այլ ցուցիչներ՝ 14 դոլար, մեխանիկական մասը՝ 18.20 դոլար, մնացած մասերը՝ 3.5 դոլար, 5 դոլար էլ արժեցել է հավաքումն ու փորձարկումը։