Minval.az-ի փոխանցմամբ՝ ադրբեջանական AZAD Sistemlər ձեռնարկությունը ներկայացրել է Zərbə («Հարված») նոր անօդաչու թռչող սարքը:
Հաղորդվում է, որ այն հագեցած է ժամանակակից հետախուզական տարրերի բազայով և հարձակման մարտավարական համակարգով:
Անօդաչու թռչող սարքի շնորհանդեսին ներկա է եղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
















































