ՄԱԿ-ն արդիականացման կարիք ունի, որպեսզի ավելի արդյունավետորեն արձագանքի միջազգային սպառնալիքներին, առաջին հերթին ահաբեկչության սպառնալիքին։ Այս մասին ՄԱԿ-ի գլխավոր ասամբելայում ելույթի ժամանակ հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը՝ փոխանցում է RIA Novosti-ն։
«Ահաբեկչությունն այժմ չի գալիս որևէ կոնկրետ երկրից, այն առաջ է գալիս միանգամայն այլ տարածությունից։ ՄԱԿ-ի արդիականացումն անհրաժեշտ է՝ ժամանակակից մարտահրավերներին ավելի արդյունավետորեն արձագանքելու համար»,- ասել է Մեյը։
Նա ընդգծել է, որ միջազգային հանրությունը պետք է համատեղ ջանքերով պայքարի ծայրահեղականության բոլոր դրսևորումների, այդ թվում՝ իսլամաֆոբիայի և նեոնացիզմի դեմ։









































