Բրեդ Փիթը մեկնաբանել է իր և Անջելինա Ջոլիի բաժանությունը՝ հայտարարելով, որ խորապես վշտացած է: Այս մասին դերասանը սեպտեմբերի 20-ին ասել է Daily Mail-ին:
«Ես շատ վշտացած եմ դրանից, բայց հիմա ինչն իսկապես կարևոր է՝ մեր երեխաների բարեկեցությունն է: Ես մամուլին խնդրում եմ նրանց չանհանգստացնել այս բարդ ժամանակ»,- ասել է նա:
Անջելինա Ջոլին Փիթից ապահարզանի փաստաթղթերը հանձնել է սեպտեմբերի 19-ին: ԶԼՄ-ների տեղեկությամբ՝ դերասանուհին դժգոհ է՝ իր ամուսինն ինչպես է կատարում ծնողական պարտականությունները: Նա դատարանին խնդրում է իրեն 6 երեխաների խնամակալության իրավունք տալ՝ Փիթին հնարավորություն տալով նրանց հանգստյան օրերին այցելել:
Հաղորդվում է, որ որպես բաժանության պատճառ՝ Ջոլին նշել է «անհաշտ տարաձայնությունները»:










































