Միլանի «Ինտեր»-ի և Արգենտինայի ազգային հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Միլիտոն խոսել է «Ինտեր»-ի հարձակվող Մաուրո Իկարդիի մասին:
«Բոլորս տեսանք, որ «Յուվենտուս»-ի հետ խաղում Իկարդին ֆանտաստիկ խաղ ցուցադրեց: Նրան մեծ ապագա է սպասվում:
Չնայած նրան, որ Իգուաինն ավելի փորձառու ֆուտբոլիստ է, Իկարդին նրա հետ մեկ մակարդակի վրա է գտնվում», – ասել է Միլիտոն:







































