ՄԱԿ-ը դադարերցել է բոլոր մարդասիրական շարասյուների ուղարկումը Սիրիա անվտանգության նկատառումներով։ Նման քայլին նախորդել է Հալեպի շրջանում ՄԱԿ-ի և Կարմիր մահիկի սիրիական միության բեռնատարների շարասյան վրա կատարված ավիահարձակումը։ Այս մասին Ժնևում ճեպազրույցում հայտնել է մարդասիրական հարցերի համակարգման ՄԱԿ-ի վարչության պաշտոնական ներկայացուցիչ Յենս Լարկեն։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։
Նա նշել է, որ ներկայումս անցկացվում է անվտանգության ոլորտի իրավիճակի գնահատում։ «Սակայն մենք պատրաստ ենք մնալ Սիրիայում և օգություն ցուցաբերել բոլորին, ովքեր ունեն դրա կարիքը»,- ասել է Լարկեն։
Պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է, որ սեպտեմբերի 19-ին հարձակման ենթարկված ավտոշարասյունն ունեցել է տեղաշարժման բոլոր անհրաժեշտ թույլտվություննրը։











































