Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևը կարճաժամկետ արձակուրդ է գնացել առողջական խնդիրների պատճառով։ Ինչպես հայտնում է պետության ղեկավարի մամլո ծառայությունը՝ այդ ընթացքում նա մանրակրկիտ բուժհետազոտություն կանցնի։
Սպասվում է, որ առաջնորդը կվերադառնա Բիշքեկ և աշխատանքի կանցնի հոկտեմբերի 1-ին։ «Պետության ղեկավարի առողջական վիճակը մտահոգություն չի առաջացնում»,- ընդգծել են մամլո ծառայությունում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ 60-ամյա Ատամբաևը չեղարկել է իր այցը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջան՝ սրտի հետ կապված խնդիրների պատճառով։









































