Մաքսանենգների եկամուտը անօրինական փախստականներին Եվրոպա ուղարկելուց 2015 թվականին կազմել են մոտ 4 մլրդ դոլար։ Այս մասին Բրատիսլավայում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԵՄ արտաքին սահմանների վերահսկման գործակալության (Frontex) փոխտնօրեն Բերնդտ Քյորները՝ հայտնում է տեղի Teraz առցանց պարբերականը։
Նա նշել է, որ անցած տարի Հունաստանով Եվրոպա է ուղարկվել մոտ 800 հազար ներգաղթյալ, Իտալիայով՝ մոտ 160 հազար։
Այս տարի իրավիճակը նկատելիորեն բարելավվել է։ Միգրացիոն հոսքերը գտնվում են վերահսկողության տակ։ Այդ առնչությամբ նա կարևորել է համագործակցող եվրոպական երկրների հատուկ ծառայությունների դերակատարությունը անհրաժեշտ տեղեկատվության հավաքման գործում։










































