Լոնդոնի «Չելսի»-ի կազմում իր 100-րդ հանդիպումն անցկացրած կիսապաշտպան Ֆրանսեսկ Ֆաբրեգասը հույս է հայտնել, որ դեռ երկար ժամանակ հանդես կգա ակումբում:
«Ինձ համար մեծ պատիվ է 100-րդ հանդիպումն անցկացնել այս հիանալի ակումբի կազմում: Հուսով եմ` դեռ 100 խաղ կանցկացնեմ «Չելսի»-ի կազմում` սկսած վաղվա օրվանից»,- Twitter-ի իր էջում գրել է Սեսկը:
Հիշեցնենք, որ շրջանառվող լուրերի համաձայն` Ֆաբրեգասի ծառայություններով հետաքրքրված է «Միլան»-ը:









































