«Ինտեր»-ի գլխավոր մարզիչ Ֆրանկ Դե Բուրը հայտարարել է, որ իր թիմը ճիշտ ուղու վրա է և կշարունակի պայքարել հաղթանակներ տանելու համար:
«Մենք սովորել ենք պայքարել մինչև խաղի վերջին վայրկյանը: Այլևս չենք հանձնվում, և դա տալիս է իր արդյունքը: Սաներս շատ են աշխատում: Այժմ նրանք գիտեն, թե ինչ եմ ես ցանկանում տեսնել:
«Ինտեր»-ը հզոր ներուժ ունի: Մենք պետք է թիմային խաղ ցուցադրենք և անպայման հաղթենք: «Ինտեր»-ը ճիշտ ուղու վրա է:
Ինչ վերաբերում է Մաուրո Իկարդիին, ապա նա գերազանց ֆուտբոլիստ է և ֆանտաստիկ խաղ է ցուցադրում»,- Football Italia-ն մեջբերում է Դե Բուրի խոսքերը:







































