Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը հայտարարել է, որ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող էր «Ինտեր» տեղափոխվել:
«Ամռանն ակումբային գրանցումս փոխելու տարբերակներ չեմ ուսումնասիրել: Սակայն կարող եմ հաստատել, որ իմ ծառայություններով հետաքրքրված էր «Ինտեր»-ը: Ես իրական հնարավորություն ունեի տեղափոխվելու Միլան: Սակայն շատ էի ցանկանում մնալ «Ռեալ»-ում»,- Onda Cero-ն մեջբերում է Խամեսի խոսքերը:
Հիշեցնենք` ավելի վաղ կոլումբիացի կիսապաշտպանը խոստովանել է, որ մտադիր է կարիերան ավարտել «արքայական ակումբ»-ում:









































