Թաուերի կամուրջը՝ Լոնդոնի և Մեծ Բրիտանիայի խորհրդանիշներից մեկը, 2016թ. հոկտեմբերի 1-ից 3 ամսով կփակվի վերանորոգման համար: Վերջին անգամ օբյեկտում լայնածավալ վերանորոգման աշխատանքներ են կատարվել ավելի քան 35 տարի առաջ: Հասարակական տրանսպորտի, ավտոմեքենաների, հեծանիվների համար արդեն մշակվել են կամուրջը շրջանցելու տարբերակներ՝ գրում է Evening Standard-ը:
Քաղաքի իշխանությունները զգուշացրել են, որ կամրջի փակումը կարող է հանգեցնել տրանսպորտային վիճակի վատացման: Հետիոտները կամրջից չեն կարողանա օգտվել 3 հանգստյան օրերի ընթացքում՝ սկսած այս տարվա նոյեմբերի 26-ից:








































