Ֆրանսիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Կլոդ Մակելելեն համեմատել է Զինեդին Զիդանի և Ռոնալդոյի խաղը: ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում ֆրանսիացին նշել է, որ Զիդանն ու Ռոնալդոն հանճարներ են, ովքեր կարողացել են փոխել ֆուտբոլի աշխարհը:
«Զիդանին և Ռոնալդոյին հնարավոր չէ համեմատել: Նրանք տարբեր որակներ ունեն: Ես շատ եմ մարզվել Զիդանի և Ռոնալդոյի հետ: Նրանք հանճարներ են, ովքեր փոխել են ֆուտբոլի աշխարհը»,- ասել է Մակելելն:
Հիշեցնենք, որ ակումբային կարիերայի ընթացքում Կլոդ Մակելելեն հանդես է եկել «Բրեստ»-ի, «Նանտ»-ի, «Մարսել»-ի, «Սելտա»-ի, «Ռեալ»-ի, «Չելսի»-ի և ՊՍԺ-ի կամզում:






































