Ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից առաջ «Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հետաքրքրված է եղել «Բարսելոնա»-ի հարձակվողներ Լիոնել Մեսսիի և Նեյմարի ծառայություններով: Այդ մասին հայտնում է Mundo Deportivo-ն:
Տեղեկությունների համաձայն՝ անգլիական ակումբի գործադիր տնօրեն Ֆերան Սորիանոն հանդիպել է արգենտինացի և բրազիլացի ֆուտբոլիստների հետ և բանակցել:
Սակայն բանակցությունները հաջող ավարտ չեն ունեցել, քանի որ թե Մեսսին, թե Նեյմարը կատալոնական ակումբից հեռանալու մտադրություն չեն ունեցել:
Հիշեցնենք, որ շրջանառվող լուրերի համաձայն՝ Նեյմարի ծառայություններով հետաքրքրված է եղել նաև ՊՍԺ-ն, որը շահավետ առաջարկ է արել ֆուտբոլիստին:







































