Մադրիդի «Ատլետիկո»-ի կիսապաշտպան Կոկեն հայտարարել է, որ թիմը հիանալի մարզավիճակում է և պատրաստ է «Բարսելոնա»-ի դեմ խաղին:
«Մենք հիանալի շաբաթ ենք անցկացրել: Կարողացանք երեք հաղթանակ տանել: Բարելավում ենք արդյունքները: Յուրաքանչյուր հաջորդ հանդիպմանն ավելի լավ խաղ ենք ցուցադրում:
Պետք է շարունակենք հաղթել: Առաջնությունը նոր է մեկնարկում: Պետք է կենտրոնացնենք ուժերը հաջորդ խաղի համար: Չէ որ «Ատլետիկո»-ի մրցակիցը լինելու է «Բարսելոնա»-ն:
Մեզ շատ բարդ խաղ է սպասվում` աշխարհի լավագույն թիմերից մեկի դեմ: Պետք է հաղթենք»,- Football Espana-ն մեջբերում է Կոկեի խոսքերը:








































