Newsyou.info-ի փոխանցմամբ՝ գիտնականները վստահ են, որ շաբաթական առնվազն երկու անգամ ձուկ օգտագործող մարդկանց կյանքը երկու տարով կարող է երկարել:
Հարվարդի հասարակական առողջության դպրոցի (HSPH) ու Վաշինգտոնի համալսարանի հետազոտողները հայտնաբերել են, որ 65 տարեկան և ավելի բարձր տարիք ունեցող մարդիկ, որոնց օրգանիզմում օմեգա-3 ճարպաթթուների մակարդակը բարձր է, միջին հաշվով կապրեն 2.2 տարի ավելի, քան ցածր մակարդակ ունեցողները:
Հետազոտողները 16 տարի ուսումնասիրել են 65 և ավելի բարձր տարիք ունեցող 2700 չափահաս ամերիկացիների տվյալները: Պարզվել է, որ օմեգա-3-ի բարձր մակարդակ ունեցողների օրգանիզմում սրտի իշեմիկ հիվանդությունից մահվան ռիսկը ցածր է 40 տոկոսից:









































