Թուրքիայի գիտության, արդյունաբերության և տեխնոլոգիայի նախարար Ֆարուք Օզլյուն Anadolu գործակալությանը տված հարցազրույցում խոսել է առավելությունների մասին, որոնք ներդրողներին խոստանում է բարեփոխումների փաթեթը արտադրության, հետազոտությունների և մշակումների ոլորտներում:
Նախարարի խոսքով՝ թուրքական տնտեսության մեջ միջոցներ ներդնել ցանկացող ներդրողների համար գործընթացները կպարզեցվեն:
«Տեղացի և օտարերկրացի ներդրողները դժվարություններ չեն ունենա արտադրական գործունեության համար նախատեսված հողամասեր որոնելիս»,- նշել է Օզլյուն:
Նա նշել է, որ երկրի խորհրդարանն արդեն հետազոտությունների և մշակումների ոլորտում բարեփոխումների փաթեթի մասին օրենք է ընդունել: «Հիմա օրակարգում բարեփոխումների փաթեթն է արտադրության ոլորտում: Այդ բոլոր փաստաթղթերը հիմք կստեղծեն Թուրքիան ներդրողների և բարձր տեխնոլոգիական արտադրանքի մշակումների նախաձեռնողների համար դրախտի վերածելու համար»,- ասել է Օզլյուն:







































