ՆԱՏՕ-ն Մերձբալթիկայում Ռուսաստանին զսպող ուժերի նոր խմբավորում կտեղակայի 2017թ. մայիսին: Այդ մասին տեղեկացնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով Դաշինքի զինվորական կոմիտեի ներկայացուցիչ, Չեխիայի Հանրապետության զինված ուժերի գեներալ Պյոտր Պավելին:
Հայտարարությունն արվել է Խորվաթիայում տեղի ունեցած հանդիպման արդյունքների հիման վրա, որտեղ ՆԱՏՕ-ի զինվորական ղեկավարությունը քննարկել է Մերձբալթիկայում և Լեհաստանում չորս հազար զինվորականներ տեղադրելու պայմանները և կանոնները:
Լատվիա զինվորականներ կուղարկի Կանադան, իսկ Լիտվա՝ Գերմանիան, էստոնիա կուղարկի Մեծ Բրիտանիան, իսկ Լեհաստան կուղարկի ԱՄՆ-ը:








































