Կատալոնական «Բարսելոնա»-ի և Ուրուգվայի ազգային հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսը խոսել է Իսպանիայի առաջնության շրջանակներում կայացած «Լեգանաս»-ի հետ հանդիպման մասին:
««Ալավես»-ից պարտություն կրելուց հետո մենք պարտավոր էինք ապացուցել մեր ուժը: Ֆուտբոլիստները ևս մարդիկ են, և նրանց էլ է հանգիստ անհրաժեշտ:
«Լեգանաս»-ի հետ դժվար հանդիպում անցկացրեցինք: Մրցակիցը զարմացրեց մեզ նրանով, ով խաղադաշտում ունենալով 4 պաշտպան՝ նրանք դիմում էին գրոհների:
Այժմ պետք է մարզվենք և պատրաստվենք մեր սկզբունցքային մրցակիցներից մեկի՝ «Ատլետիկո»-ի հետ խաղին», – ասել է Սուարեսը:








































