Հոգեբանները հետազոտություն են անցկացրել երեխաների դաստիարակման տարածված լեգենդների ոլորտում: Նրանք առանձնացրել են մի շարք պնդումներ, որոնք ծնողները սխալմամբ համարում են ճիշտ: Ծնողների այդպիսի մոլորությունները չորսն են՝ հայտնում է supreme2.ru-ն:
Գիտնականների կարծիքով՝ ծնողների ամենագլխավոր մոլորությունն այն է, որ նրանք կարծում են, թե երեխաները պետք է նման լինեն մյուսներին: Բավականին հաճախ նրանք երեխաներին համեմատում են հասակակիցների հետ և նրանց ստիպում չտարբերվել մյուսներից: Միաժամանակ նրանք նշում են, որ եթե երեխան հանկարծ դառնում է փակ և ոչ անկեղծ, ապա նա, հարվանաբար, խնդիրներ ունի:
Երկրորդ լեգենդն այն է, որ երեխաները սիրում են անել ի հեճուկս: Հոգեբանների կարծիքով՝ այդպիսի դեպքերը շատ քիչ են: Սովորաբար վատ վարքը բացատրվում է սթրեսով, հաճախակի քննադատություններով և այլ պատճառներով:
Գիտնականները նաև խորհուրդ չեն տալիս բարկանալ երես առած երեխաների վրա, նույնիսկ եթե դա խանգարում է ծնողների հանգիստը: Առանց հաշվի առնելու կրտսեր սերնդի հետաքրքրությունները՝ դժվար կլինի նրան հարգանք ներշնչել մյուսների հետաքրքրությունների հանդեպ:
Ճիշտ դաստիարակելու չորրորդ լեգենդը վերաբերում է նրան, որ երեխաները պետք է մտածեն և ապրեն այնպես, ինչպես իրենց ծնողները: Այդպիսի սկզբունքը շատ վնասակար է, քանի որ առաջացնում է ընդվզումներ:











































