Բրազիլացի հայտնի ֆուտբոլիստ Պելեն իր կարծիքն է հայտնել աշխարհի լավագույն ֆուտբոլիստի մասին:
«Կարող եմ մի քանի անուն հնչեցնել: Սակայն վերջին 10-15 տարիների ընթացքում Մեսսին ավելի կայուն է եղել: Կան լավ ֆուտբոլիստներ, բայց Լեոն գերազանցում է բոլորին:
Ռոնալդուն տարբերվում է Մեսսիից: Լիոնելը կազմակերպում է խաղը և գոլեր խփում: Իսկ Ռոնալդուն նման է Ռոնալդոյին: Նա միայն գոլեր է խփում»,- beIN Sports-ը մեջբերում է Պելեի խոսքերը:









































