Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը ներկայացրել է միասնական եվրոպական պաշտպանական քաղաքականության զարգացման գործողությունների ծրագիրը:
«Ես տեսնում եմ երեք հստակ նախագծեր, որոնց վրա մենք պետք է կենտրոնանանք առաջիկա ամիսներին. դրանք են՝ ընդհանուր օպերացիոն շտաբ, ԵՄ արագ արձագանքման ուժերի մասնակցություն թեժ կետերում գործողություններին և եվրոպական պաշտպանական հիմնադրամի ստեղծում՝ զարգացնելու համար մեր պաշտպանական արդյունաբերությունը»,- ասել է Յունկերը Funke Mediengruppe-ին տված հարցազրույցում:
Յունկերի կարծիքով՝ պաշտպանական քաղաքականության մեջ ԵՄ անդամ երկրների ջանքերի միավորումը ունի ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական նշանակություն: Այդ համագործակցությունը թույլ կտա տնտեսել տարեկան 25-100 մլրդ եվրո: «Դրանք միջոցներ են, որոնք մենք կարող ենք տնօրինել այլ կերպ»,- ասել է նա՝ հավելելով, որ միացյալ եվրոպական բանակ ստեղծելու գաղափարը, իհարկե, այնքան էլ մոտ ապագայում չի իրականացվի:









































