Ֆրանսիական ՊՍԺ-ի կիսապաշտպան Բլեզ Մատյուիդին բարձր է գնահատել թիմի հարձակվող Էդինսոն Կավանիի ցուցադրած խաղը: Հիշեցնենք, որ նախօրեին Ֆրանսիայի առաջնության 5-րդ տուրի շրջանակներում ՊՍԺ-ն 6:0 հաշվով առավելության է հասել «Կան»-ի նկատմամբ, իսկ Կավանին դարձել է պոկերի հեղինակ:
«Էդինսոնն արդեն գոլ հեղինակել «Արսենալ»-ի հետ խաղում, 4 անգամ խոցել է «Կան»-ի դարպասը: Մենք շատ ուրախ ենք նրա համար: Հուսով եմ՝ Կավանին կշարունակի առաջ շարժվել:
Էդինսոնը տաղանդավոր խաղացող է և յուրաքանչյուր մրցաշրջանում բազմաթիվ գոլեր է խփում: Լիովին վստահում ենք նրան: Վստահ եմ՝ Կավանին դեռ շատ գոլեր կհեղինակի ընթացիկ մրցաշրջանում»,- Մատյուիդիի խոսքերը մեջբերում է Goal-ը:




































