Մադրիդի «Ռեալ»-ի անչափահաս ֆուտբոլիստներն, ում վերաբերյալ ՖԻՖԱ-ն պատժամիջոցներ էր կիրառել, կարող են դարձյալ դուրս գալ խաղադաշտ:
CAS-ը մասամբ բավարարել է «արքայական ակումբ»-ի բողոքարկումը, ինչի արդյունքում մադրիդյան ակումբի անչափահաս խաղացողները կարող են շարունակել հանդես գալ իրենց թիմերում: «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի որդիները նույնպես այն ֆուտբոլիստների թվում էին, ում ՖԻՖԱ-ն արգելել էր խաղալ:
Հիշեցնենք, որ «Ռեալ»-ին ու «Ատլետիկո»-ին արգելվել է տրանսֆերային գործարքներ կատարել տրանսֆերային երկու պատուհանների ընթացքում՝ անչափահաս ֆուտբոլիստների տրանսֆերների ձեռքբերման կանոնները խախտելու պատճառով:









































