Ռուսական RIA Novosti-ի փոխանցմամբ` ԱՄՆ-ը Սիրիայի հակամարտության կարգավորման այլընտրանք չունի, բացի Ռուսաստանի հետ համաձայնության գալուց, հայտնել է Սպիտակ տան մամլո քարտուղար Ջոշ Էռնեստը:
«Հենց սկզբից պետքարտուղար Քերիին, ինձ և մյուսներին հարցնում էին պլան «Բ»-ի մասին: Ես չեմ տեսել, որ ինչ-որ մեկը դա հնչեցներ»,- ասել է Էռնեստը ճեպազրույցի ընթացքում:
Նա նշել է, որ ներկայիս պլանի իրագործման համար Ռուսաստանի պետք է ազդի Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վրա:
«Եթե նրանք (Ռուսաստանը) չցանկանան դա անել, ապա պարզ չէ, թե ինչ այլընտրանք կլինի»,- ավելացրել է մամլո քարտուղարը:










































