Թուրքիայի արևելյան Ագրի նահանգում «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) անդամների հարձակման հետևանքով զոհվել է 2 զինծառայող և 8 քաղաքացիական անձ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով նահանգի վարչակազմի հայտարարությանը:
Նշվում է, որ հարձակման հետևանքով զոհված քաղաքացիական անձինք աջակցել են իշխանություններին PKK-ի դեմ պայքարում: 3 զինծառայող և 2 քաղաքացիական անձ վնասվածքներ են ստացել: Տարածքում ռազմական օդուժի աջակցությամբ իրականացվում է հարձակման մասնակիցների չեզոքացման գործողություն:











































