Կիևը մինչև տարեվերջ ԵՄ-ից կստանա 600 մլն եվրո՝ հայտարարել է եվրոյի և սոցիալական երկխոսության հարցերով Եվրահանձնաժողովի փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկիսը Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանի հետ հանդիպման ընթացքում՝ փոխանցում է RIA Novosti-ն։
Ֆինանսական օգնություն ստանալու համար Ուկրաինան պետք է կատարի իր ստանձնած պարտավորությունները։
Դոմբրովսկիսը նշել է, որ Ուկրաինան կարողացել է կայունացնել իրավիճակը երկրում և հասնել տնտեսական աճի։ Նրա խոսքով՝ Կիևը պետք է շարունակի ջանքեր ներդնել Դոնբասում իրավիճակի կայունացման համար։










































